Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակը խուզարկել են Covid-19-ի ծախսերում ենթադրյալ չարաշահումների գործով

Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակը խուզարկել են Covid-19-ի ծախսերում ենթադրյալ չարաշահումների գործով

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժնից հաստատեցին տեղեկությունը, գրում է Factor.am-ը։

Ըստ կառույցի՝ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկությունը կապված է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար ծախսերում ենթադրյալ չարաշահումների հետ, որոնց վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացրել է Հաշվեքննիչ պալատը։

Գևորգ Սիմոնյանը գործով դեռ որևէ կարգավիճակ չունի։

Գևորգ Սիմոնյանը եղել է առողջապահության նախարարի տեղակալ, երբ նախարարությունը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը։

Սիմոնյանը Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակվել 2022 թվականի փետրվարին։2019-2020թթ. եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենը, իսկ 2020թ. դեկտեմբերից մինչև 2022-ի փետրվար եղել է առողջապահության նախարարի տեղակալը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---