Քերոբյան․ Մեկ տարում մոտ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել ՀՀ10 մարտի 2023 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի իրավիճակի և պատժամիջոցների հետևանքով վերջին 1 տարում Հայաստան է տեղափոխվել բարձր տեխնոլոգիաների (մեծ մասը՝ ծրագրավորման) մոտ 2000 ընկերություն։ Նրանք հիմնականում Ռուսաստանից են։ Այդ մասին Երևանում անցկացվող DigiTec բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով, մոտ 50 հազար ծրագրավորող ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ մասնագետ է տեղափոխվել Հայաստան։ Քերոբյանը շեշտել է դա ցույց է տալիս, որ Հայաստանում գործող բաց տնտեսության մոդելը թույլ է տալիս ներգրավել բարձր տեխնոլոգիաներ, հայտնում է Sputnik Արմենիան։ Նախարարի պնդմամբ` ռուսական ընկերությունները և մասնագետներն իրենց հետ աշխատանքային նոր մշակույթ ու մասնագիտական գիտելիքներ են բերել։ Քերոբյանն ընդգծել է, որ կառավարությունը մի շարք օժանդակ միջոցներ է ձեռնարկում բիզնեսի արդիականացման համար։ Ծրագրերից մեկը նոր սարքավորումների ձեռքբերման համար վարկերի տոկոսների սուբսիդավորումն է, մյուսը հրավիրված բարձրակարգ մասնագետների աշխատավարձի մասնակի սուբսիդավորումը։ Առաջին ծրագրով բիզնեսից արդեն ստացվել է ավելի քան 1200 հայտ, երկրորդ ծրագրով մոտ 300։ Նա հավելել է, որ առաջիկայում կսկսի գործել նաև երրորդ բաղադրիչը` բիզնես գործընթացների թվայնացման ծախսերի սուբսիդավորումը։ Քերոբյանը հավելել է, որ բոլոր այդ նախագծերը կօգնեն ընկերություններին բարձրացնել արտադրողականությունը, ինչը նշանակում է, որ դրանք մրցունակ կդառնան արտասահմանում։ Նա շեշտել է` որքան էլ անսպասելի հնչի, թվայնացումը Հայաստանում անհրաժեշտ է նաև արտասահմանյան ընկերություններին. նրանց, ինչպես և մյուս ձեռնարկությունների համար, հնարավոր է սուբսիդիաներ ստանալ թվային համակարգերի ներդրման, ինչպես նաև այդ ոլորտում համապատասխան խորհրդականներ ներգրավելու համար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |