2022–ին ՀՀ–ից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտների թիվը 2021-ի համեմատ նվազել է 50,000-ով10 մարտի 2023 - 16:32 AMT PanARMENIAN.Net - 2022-ին Հայաստանից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտների թիվը նախորդ տարվա համեմատ 50,000-ով կրճատվել է։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Աշխատանքային միգրացիան և միգրանտների սոցիալական պաշտպանության միջոցները ԵԱՏՄ երկրներում» թեմայով հրավիրված Մոսկվա–Մինսկ–Բիշքեկ–Երևան–Աստանա տեսակամրջի ժամանակ ասել է ԵՏՀ աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան։ Նրա խոսքով` Հայաստանից աշխատանքային միգրանտների թվի նվազումը կարող է պայմանավորված լինել վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում գործազրկության կրճատմամբ, գրում է Sputnik Արմենիան։ Աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրենի խոսքով` ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 647 հազար 455 մարդ, ինչը 2021 թվականի համեմատ 35,000-ով ավելի է։ «ԵԱՏՄ–ում աշխատանքի ընդհանուր շուկան կազմում է 93 մլն մարդ, որի 1․8%–ն օգտվում է շարժունակության իր իրավունքից և աշխատանքի է տեղավորվում ԵԱՏՄ անդամ այս կամ այն երկրում», – նշել է Օմուրբեկովան։ 2022 թվականի տվյալներով Ղազախստանում Հայաստանից 2333 աշխատանքային միգրանտ է աշխատում։ Դա մի փոքր ավելի է 2021 թվականի համեմատ, երբ այդ թիվը կազմում էր 1826։ Photo. TASS Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով |