Վրաստանի խորհրդարանը դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծին10 մարտի 2023 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որի ընդունումն առաջին ընթերցմամբ զանգվածային ցույցերի և հանրահավաքների պատճառ էր դարձել։ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը մարտի 9-ին հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին, ինչն իրագործելու նպատակով էլ խորհրդարանը դեմ է քվեարկել օրինագծին։ Բողոքի ակցիաների կազմակերպիչներն ի պատասխան հայտարարել են ցույցերն ու հանրահավաքները դադարեցնելու մասին, գրում է Sputnik-georgia-ն։ Ավելի վաղ իշխող ուժի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ օրենքի նախագիծը հասարակության շրջանում տարաձայնություններ է հարուցել, քանի որ, իրենց խոսքով, «ստի մեքենան կարողացել է օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածի»։ Թբիլիսիի կենտրոնում մի քանի օր ցույցեր և հանրահավաքներ էին ընթանում, որոնք սկսվել են Վրաստանի խորհրդարանի կողմից մարտի 7-ին «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո։ Ոստիկանությունը ցրել է ցույցերը ուժի կիրառմամբ՝ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ են օգտագործվել, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |