«Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկի» տնօրենը

«Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկի» տնօրենը

PanARMENIAN.Net - Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, որն անցնում է Covid-19-համավարակի ժամանակ չարաշահումների գործով։ Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Aysor.am-ը։

Մարտի 10-ին ՀԿ-ն խուզարկություն է իրականացրել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում, որը փոխնախարար էր Արսեն Թորոսյանի՝ Առողջապահության նախարար եղած ժամանակ։

Սիմոնյանի կալանավորման միջնորդություն ևս ներկայացվել է, որի քննությունը տեղի կունենա մարտի 11-ին։

Հակակոռուպցիոն կոմիտե էին հրավիրվել և հարցաքննվել ՀՀ առողջապահության նախարարության և կից ստորաբաժանումների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք նախկինում ներգրավված են եղել կորոնավիրուսային համավարակի ժամանակ հիվանդների բուժման կազմակերպման և պետական միջոցների բաշխման գործընթացում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու ևս 10 անձ ձերբակալվել են։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119,005,000 դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---