ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերությունը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանից![]() 11 մարտի 2023 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Բրյուսելում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի արդյունքում եզրափակիչ հայտարարություն է ընդունվել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նա տեղեկացրել է, որ Խորհրդարանական գործընկերության կոմիտեն. -գոհունակությամբ նշել է ԵՄ-ի և Հայաստանի միջև շատ լավ հարաբերությունները և հիշեցնում Եվրոպական խորհրդարանի և Հայաստանի Ազգային ժողովի դերը այս հարցում, հիմնված իրենց ժողովրդավարական լեգիտիմության վրա; -շեշտել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով կամ ուժի կիրառման սպառնալիքով; -պահանջել է հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան և հիմնված, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. Հիմնարար սկզբունքների և տարրերի վրա; -ընդգծել է, որ կողմերի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը և առաջին հերթին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անհրաժեշտ նախապայմաններ են դեպի խաղաղություն առաջընթացի համար. այս կապակցությամբ դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը երաշխավորելու իր պարտավորությունների խախտումը. հորդորում է անհապաղ դադարեցնել միջանցքի շրջափակումը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի պարտադիր կատարման ենթակա որոշման; -հիշեցրել է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային կապերի բացման անհրաժեշտությունը և կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին համաձայնության գալ այս հարցի վերաբերյալ ձևաչափերի շուրջ, որոնք պետք է լիովին հարգեն կողմերի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային օրենսդրությունը; -խստորեն դատապարտել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան, ինչպես նաև 2021 թվականի մայիսից սկսած ռազմական ներխուժումները Հայաստանի տարածք. կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից; -ողջունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը. կոչ է անում Ադրբեջանին լիովին համագործակցել ԵՄ առաքելության հետ և թույլ տալ նրա ներկայությունը նաև սահմանի իր կողմից; -ընդգծել է առաջնահերթության կարգով առկա բոլոր հումանիտար խնդիրները լուծելու անհրաժեշտությունը. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց; -կոչ է արել Ադրբեջանին հետաքննել հայ ռազմագերիների բռնի անհետացման վերաբերյալ առկա բոլոր հաղորդումները; -խստորեն դատապարտել է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինվորականների և անզեն ռազմագերիների խոշտանգումն ու սպանությունը. պնդում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից լիարժեք և թափանցիկ հետաքննության անհրաժեշտությունը; -առաջարկել է ստեղծել անկախ անցումային արդարադատության մեխանիզմ, որը կքննի ռազմական հանցագործությունների մեղադրանքները, կհասցեագրի անհայտ կորածների խնդիրը, կքննի բռնի անհետացման մեղադրանքները, ինչպես նաև զինված հակամարտության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների փաստացի գնահատում կիրականացնի։ Նշվում է նաև, որ կոմիտեն լրջորեն մտահոգված է 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում և շուրջը հայկական մշակութային ժառանգության հուշարձանների ծագումնաբանությունն աղավաղելու մասին հաղորդումներով։ Ընդգծում է առանց նախապայմանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը; «Կոմիտեն ողջունում է Հայաստանի հանձնառությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման գործընթացում, ինչպես նաև` 2021 թվականի մարտի 1-ից դրա ուժի մեջ մտնելուց ի վեր գրանցված առաջընթացը; -շեշտում է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, լավ կառավարման և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ ԵՄ-ի և Հայաստանի ընդհանուր հանձնառության վրա, դրական է գնահատում վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված կարևոր բարեփոխումները, որոնք Հայաստանը հաստատել են որպես լիարժեք ժողովրդավարական երկիր և լավ կառավարման տարածաշրջանային առաջատար. մտահոգված է թեև քաղաքական դաշտի բևեռացվածության աճով և կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն դրսևորել; -ընդունում է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերի լավ կատարումը և կոչ է անում ԵՄ խորհրդին սկսել վիզաների ազատականացման երկխոսություն Հայաստանի հետ՝ մարդկանց միջև շփումներն էլ ավելի ամրապնդելու համար; -կարևորում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրով նախատեսված ներդրումների զգալի խթանը, որը կօգնի Հայաստանին կառուցել դինամիկ և դիմացկուն տնտեսություն, ընդգծում է իր ուշադրությունը հիմնական ոլորտների վրա, ներառյալ ռազմավարական կարևոր կապի ծրագրերը և աջակցությունը առավել խոցելի շրջաններին. ողջունում է Հայաստանի առաջընթացը ծրագրի շրջանակներում առաջնահերթ նախաձեռնությունների իրականացման գործում»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |