ՊԲ-ն հերքել է ադրբեջանական դիվերսիայի փորձի մասին լուրերը![]() 11 մարտի 2023 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը, հայտնում է Արցախպրեսը։ Նշվում է, որ Տելեգրամի որոշ ալիքներում լուրեր են տարածվում, թե իբր մարտի լույս 11-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը տեղեկացրել է, որ նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ «Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ և հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին» ,-նշել է Սարումյանը: Մարտի 10-ին՝ ժամը 19։10-ից 19։40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր: Վերջին օրերին հաճախակի են դարձել հրադադարի խախտումներն Ադրբեջանի ԶՈւ կողմից ինչպես Արցախում՝ շփման գծին, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |