Freedom House-ն արձանագրել է Ադրբեջանի կողմից իրականացված մի շարք հանցագործություններ ՀՀ նկատմամբ11 մարտի 2023 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է Ադրբեջանի կողմից իրականացված մի շարք հանցագործությունները Հայաստանի նկատմամբ։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հատվածներ է ներկայացրել զեկույցից։ «Սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Շարունակվող ռազմական հակամարտության սրման հետևանքով զոհվել է մոտ 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինծառայող, երեք քաղաքացիական անձ սպանվել է, և 20 զինվոր գերեվարվել է։ Պաշտոնական զեկույցները պարունակել էին հավաստի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանական զորքերը կատարել են ռազմական հանցագործություններ։ Չնայած ակտիվ մարտական գործողությունները շարունակվել են երկու օր՝ դրան հաջորդած հրադադարը պարբերաբար խախտվել է։ Ադրբեջանական ուժերը շարունակաբար հարձակվել են ամբողջ սահմանի երկայնքով, օկուպացրել հայկական տարածքներ՝ մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը»,-ասվում է զեկույցում։ Նշվում է նաև, որ 2020 թվականի նոյեմբերին հրադադարից հետո ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սյունիքի մարզը Հայաստանի մյուս հատվածների հետ կապող միակ խոշոր ճանապարհի` Գորիս-Կապան մայրուղու 21 կմ տարածքը՝ բաժանելով գյուղերը և զրկելով բնակիչներին ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ 2021 թվականի նոյեմբերին ադրբեջանական ուժերը ճանապարհի երկայնքով նոր անցակետեր են կառուցել։ «2022 թվականին տասնյակ հայ ռազմագերիներ կալանքի տակ են մնացել Ադրբեջանում։ Նրանցից ոմանք խոշտանգումների են ենթարկվել կալանքում գտնվելու ժամանակ»,-ասվում է Freedom House-ի զեկույցում։ Որպես հետգրություն Թովմասյանը կարևորել է նման զեկույցներն իրավապաշտպան կազմակերպության կողմից և հորդորել մյուսներին լինել անկաշկանդ՝ Ադրբեջանի կողմից ոչ միայն Հայաստանի, այլև արդեն 3 ամիս շրջափակված Արցախի դեմ ցանկացած խախտման, միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարման մասին բարձրաձայնելու տեսանկյունից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |