Մարուքյանը՝ Հաջիևին․ Հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չի համարվում13 մարտի 2023 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, ըստ որի՝ Ղարաբաղի հայերի անվտանգության հարցն Ադրբեջանի ներքին գործն է՝ նշելով, որ հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չի համարվում։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն լինելու։ Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կրկին պետք է հիշեցնեմ. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»,- ասվում է գրառման մեջ։ Հաջիևն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար պայման չի կարող հանդիսանալ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմի ստեղծման ծրագրերը և հավելել է, որ դա անընդունելի է։ Նա ասել է, թե Ադրբեջանը երբեք նման համաձայնություն չի տվել և նման մեխանիզմների ստեղծումը «կդիտարկի որպես իր ներքին գործերին միջամտելու փորձ»։ Հաջիևը նաև հայտարարել էր, որ «Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու» և «ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն Ղարաբաղ, Լաչինի ճանապարհ ուղարկելու» մասին հայ պաշտոնյաների հայտարարություններն անընդունելի են։ Նա ասել է, որ առանց Ադրբեջանի համաձայնության ոչ մի կազմակերպություն չի կարող և չի գնա նման քայլերի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը, նշել է, որ ավելի ու ավելի հրատապ է դառնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը։ Նա նաև ասել էր, որ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |