Քանանի․ Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի թռիչքը սովորական երևույթ է13 մարտի 2023 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Թեհրանում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի՝ մարտի 11-ին իրականացրած թռիչքը սովորական երևույթ է։ «Իրանի սահմանամերձ շրջանների դիտարկման ընթացքում մեր երկրի տարածքում նման թռիչքներ պարբերաբար իրականացվում են։ Նախկինում նման թռիչքներ ևս եղել են, և դրանում որևէ արտասովոր երևույթ չկա», - հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է «Ազատությունը» Fars գործակալության վրա հղումով։ «Ադրբեջանի հետ մենք հարաբերություններ ունենք նաև պաշտպանական ոլորտում, մեր դեսպանատունն այնտեղ ակտիվորեն աշխատում է, մենք այնտեղ ռազմական կցորդ ունենք։ Կարելի էր դիմել Իրանի դեսպանատուն՝ կցորդին, և տեղի կունենար մտքերի փոխանակություն, թյուրիմացությունից հնարավոր կլիներ խուսափել», - նշել է Քանանին։ Նա ընդգծել է. «Ադրբեջանական կառավարության կողմից Իրանի դեսպանի հրավիրումը ԱԳՆ մենք չենք կարող բարի նպատակներ հետապնդող քայլ որակել»։ Բաքվում Իրանի դեսպան Սայեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի ԱԳՆ էր հրավիրվել մարտի 11-ին, այն բանից հետո, երբ իրանական ռազմական օդանավը ընդհուպ մոտեցել էր Ադրբեջանի սահմանին։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |