ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Ջերմուկ կայցելի14 մարտի 2023 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ջերմուկ կայցելի՝ ծանոթանալու անցած սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո ստեղծված սահմանային իրավիճակին։ 2022-ի ներխուժումից հետո ադրբեջանական զորքերը, ըստ պաշտոնական աղբյուրների, 4.5 կմ հեռավորության վրա են Ջերմուկից։ Վարչապետի աշխատակազմից այլ մանրամասներ չեն հաղորդել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցի մասին՝ տեղեկացնելով միայն, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի նախկին ղեկավարն օրվա ընթացքում ճեպազրույց կունենա լրագրողների հետ, գրում է «Ազատությունը»։ Ռասմուսենը, որն այժմ «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահն է, Երևանում երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն |