Փաշինյան․ Պարտվել ենք, քանի որ մեր բանակում 5-րդ շարասյուն է գործել14 մարտի 2023 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ հայկական կողմը պարտվել է 44-օրյա պատերազմում քանի որ «մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն»։ Նա հավելել է, որ իր ասածը շատ մեծ աղմուկ է բարձրացնելու, բայց դա իր համոզմունքն է, հիմնված մի շարք փաստերի վրա։ «Ես կարծում եմ, որ եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այս փաստերը կտեսնեք։ Կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերը այնքան հրապարակային կլինեն, որ իմ արած այս հայտարարությունը այդքան տարօրինակ չի թվա, որքան հիմա»,- ասել է նա։ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ մոտ 50 զինծառայողի, այդ թվում սպաների դեմ, քրգործեր են հարուցված պետական դավաճանության և լրտեսության համար։ Նա նաև ասել է, որ բարձրաստիճան զինվորականներ են կալանավորված այլ հոդվածներով։ Նա հավելել է, որ հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործով: 2020-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ լայնամասշտաբ, պլանավորված հարձակում Արցախի Հանրապետության վրա: 44-օր անց՝ նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ կնքվեց խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ. նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի սահմանները պահպանում են ռուս խաղաղապահները։ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 մարդ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |