Ռասմուսենն այցելել է արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս![]() 14 մարտի 2023 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պայմաններում «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է միջանցքի սկզբնամաս, ծանոթացել տիրող իրավիճակին, հայտնում է Արմենպրեսը։ Ռասմուսենը Գորիսում հանդիպել է Արցախի քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ մարտի 14-ին նա Ջերմուկ է այցելել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |