Էրդողանի խոսնակն ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը![]() 15 մարտի 2023 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Վաշինգտոն այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Թուրքիայի նախագահականից տարածված հաղորդագրության համաձայն՝ ի թիվս բազմաթիվ թեմաների քննարկվել են Հարավային Կովկասին և Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, գրում է Еrmenihaber-ը։ Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերին, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությանը, էներգետիկ անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացներին, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը։ Խոսվել է նաև թուրք-աամերիկյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների մասին, ընգծվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու կարևորությանը։ Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կշարունակի դիվանագիտական քայլերը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Նաև նշվել է, որ Թուրքիան շարունակելու է պայքարը քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։ Մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ «Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |