Գերմանիայի կանցլերը՝ Ալիևին․ Մեզ համար կարևոր է, որ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի![]() 15 մարտի 2023 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ կարևոր է, որ բազմամյա հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի։ Նա ասել է, որ Գերմանիային մտահոգում է անկայուն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: «Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը տեղում երկարաժամկետ և կայուն հանգուցալուծում ստանա մոտակա ժամանակաշրջանում։ Խոսելով խաղաղ կարգավորման մասին՝ մենք նկատի ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումը։ Միևնույն ժամանակ երկու երկրների բնակչության իրավունքներն ու ազատությունները պետք է պաշտպանված լինեն ըստ միջազգային իրավունքի։ Գերմանիան պատրաստ է աջակցել այդ հարցում»,- ասել է Շոլցը։ Մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ «Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։ Photo. Reuters
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |