ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը![]() 15 մարտի 2023 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի հերքական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներըմարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։ Վերջին օրերին հաճախակի են դարձել հրադադարի խախտումներն Ադրբեջանի ԶՈւ կողմից ինչպես Արցախում՝ շփման գծին, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |