Շոլց․ ԼՂ խնդրի կարգավորումը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը15 մարտի 2023 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ասուլիսում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով ավելի ու ավելի ճգնաժամային է դառնում։ «Հետևաբար, մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այս հակամարտության արագ և կենսունակ լուծում գտնելը՝ ի շահ տեղի բնակչության», – ասել է Շոլցը, հայտնում է Factor.am-ը։ Կանցլերն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ «Այն ներառում է նաև Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարգումը։ Կարևոր է ապահովել, որ երկու պետության բոլոր բնակիչների մարդու և փոքրամասնությունների իրավունքները հարգվեն միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- ասել է Գերմանիայի կանցլերը։ Շոլցի խոսքով՝ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակով։ «Իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում անկայուն է և պարունակում է հետագա էսկալացիաների վտանգ։ Անցած մի քանի շաբաթների և ամիսների իրադարձությունները կրկին ու կրկին ցույց են տվել դա»,-ասել է նա։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 3-ին Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Նա նշել է, որ այդ բոլոր սկզբունքները հավասարազոր են: Ստեփանակերտը ողջունեց այդ հայտարարությունը։ Սակայն այնուհետև Շոլցի հայտարարությունը խմբագրվեց և ինքնորոշման մասին հատվածը հանվեց նրա կայքում հրապարակված ելույթից։ Ընթերցեք նաև․ Գերմանիայի կանցլերը՝ Ալիևին․ Մեզ համար կարևոր է, որ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |