ՊՆ ղեկավար․ ԶՈւ-ն համալրվել է ԱԹՍ-ներով, հակատանկային և ՀՕՊ միջոցներով15 մարտի 2023 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը համալրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով։ «Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային միջոցներով, ՀՕՊ միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ տեսնում»,- ասել է նախարարը, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Պապիկյանը նաև նշել է, որ ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ դրանց տևողությունը 25 օր սահմանելու միջոցով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ ընդգրկելու նպատակով: Պապիկյանն ասել է նաև, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունն ամեն ինչ անում է պաշտպանական սահմաններն ամրապնդելու, նոր ամրաշինական և ինժեներական կառույցներ ստեղծելու համար։ Ընթերցեք նաև․ Պապիկյան․ Առաջնագիծն իդեալական վիճակում չէ, բայց ամեն ինչ արվում է Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |