Առաջարկ. «Զվարթնոց» օդանավակայանն անվանակոչել Ազնավուրի անունով![]() 15 մարտի 2023 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է «Զվարթնոց» օդանավակայանն անվանակոչել մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հիշեցնելով, որ 2024 թվականին լրանում է աշխարհահռչակ երգչի 100-ամյակը: «Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Սա շատ կարևոր և ճիշտ որոշում է: Հաշվի առնելով Շառլ Ազնավուրի անուրանալի և անգնահատելի դերը հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած երկարամյա օգնության մեջ, նրա կողմից հայ ժողովրդի ազգային և Հայաստանի Հանրապետության պետական շահերին անձնվեր ծառայելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա կարող է հավակնել 20-րդ դարի ամենահայտնի հայի տիտղոսին, կարծում եմ պետք է քննարկման առարկա դարձնել և որոշում կայացնել Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու վերաբերյալ (օր. Շառլ Ազնավուրի անվան Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան, անգլերեն` Yerevan Charles Aznavour Zvartnots International Airport կամ Yerevan Zvartnots International Airport Charles Aznavour)»,-ասվում է գրառման մեջ։ Մարտի 15-ին Երևանի ավագանու նիստում հայտարարվեց, որ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առթիվ Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի երգչի արձանը։ Ազնավուրի արձան տեղադրվելու է նաև Փարիզում։ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկություններ հնչում են 2018-ից՝ այդ ժամանակ մշակույթի նախարարությունը հարցը դրել էր հանրային քննարկման։ 2020-ին նման առաջարկով կառավարությանն էր դիմել Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |