Ամարասի խաղողի այգիների 3 աշխատող հայտնվել է ադրբեջանցիների անկանոն կրակոցների տակ

Ամարասի խաղողի այգիների 3  աշխատող հայտնվել է ադրբեջանցիների անկանոն կրակոցների տակ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիներն անկանոն կրակոցներ են արձակել Ամարասի խաղողի այգիներում աշխատող 3 մարդու ուղղությամբ։ Տուժածներ չկան:

Մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Կրակոցների հետևանքով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։

Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---