Ռուս ուղղափառ եկեղեցին թեմ է բացում ՀՀ-ում

Ռուս ուղղափառ եկեղեցին թեմ է բացում  ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմը պետական գրանցման փաստաթղթերը ներկայացրել է Արդարադատության նախարարություն։ Ակնկալվում է, որ գրանցումը տեղի կունենա ապրիլի կեսին, գրում է ՏԱՍՍ-ը։

Թեմի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Աֆրիկայի պատրիարքական նվիրակ միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկին: Հայաստանում թեմ ստեղծելու մասին որոշումը Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդը կայացրել է 2021 թվականի հոկտեմբերին։

«Փաստաթղթերը ներկայացրել ենք գրանցման, Հայաստանի օրենքով ընթացակարգը տևում է մինչև մեկ ամիս»,- հայտնել են թեմում։

Միտրոպոլիտ Լեոնիդը մի քանի օր առաջ է այցելել Հայաստան։ Կիրակի նա սուրբ պատարագ է մատուցել Երևանում, զրուցել հոգևորականների և հավատացյալների հետ, հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---