Տելեգրամյան ալիքներով թմրաշրջանառության դեպքի առնչությամբ 2 օտարերկրացի է ձերբակալվել![]() 16 մարտի 2023 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օտարերկրացի զբաղված են թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ: Մարտի 10-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք հայտնաբերվել են, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվել: 25 և 24 տարեկան երիտասարդները հայտնել են, որ հինգ փաթեթ մարիխուանա արդեն տեղադրել են Չարենցի փողոցում: Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք թմրամիջոցը ձեռք էին բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով` մայրաքաղաքի տարբեր տարածքներում տեղադրելով իրացնելու նպատակով: Չարենցի փողոցում իրավապահները հայտնաբերել են նրանց տեղադրած պոլիէթիլենային տոպրակը թմրամիջոցով: Դատարանի որոշմամբ խուզարկվել է նաև մեքենան: Հայտնաբերվեց 13 փաթեթ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով: Օտարերկրացիներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |