Հարությունյանն Արցախի ԿԳՄՍ նախարար է նշանակել

Հարությունյանն Արցախի ԿԳՄՍ նախարար է նշանակել

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նորայր Յակովի Մկրտչյանը նշանակվել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Իր ուղերձում Ավետիսյանը նշել է, որ հրաժարականի միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի՝ առանց իրեն տեղեկացնելու։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---