Փաշինյան․ Ադրբեջանը ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, կդիմենք ՄԱԿ![]() 16 մարտի 2023 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով կառավարության նիստը, հայտարարել է, որ Ադրբեջանի պետական ու մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, և որ լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։ «Մեր գնահատականը մնում է նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում», - ասել է նա։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Նա հավելել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել ԱԳՆ-ին։ «Խոսքը ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է, այս մասին ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ», - ասել է նա։ Վարչապետը հավելել է, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |