Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030-ը, պետական 8 բուհ կգործի․ Ծրագիրը հաստատվել է![]() 16 մարտի 2023 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2030 թվականը կստեղծվի Ակադեմիական քաղաքը, իսկ պետական բուհերի թիվը կնվազի մինչև 8-ը։ Այդ մասին կառավարության նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքից բխող գործողությունների ծրագիրը։ Նախարարը հավելել է, որ ներկայացված նախագիծը ցույց է տալիս կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը, որը նաև ֆինանսական գնահատում է անցել արտաքին փորձագետների ներգրավմամբ։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։ Ըստ ծրագրի, խոշոր դպրոցական կրթահամալիրների թիվը մինչև 2030թ–ը նախատեսվում է հասցնել 156-ի, ընդ որում դպրոցների տարրական դասարանների աշակերտները կօգտվեն դպրոցական սննդի ծրագրից։ Կառավարությունը հաստատել է կրթության մինչև 2030 թվականի զարգացման գործողությունների ծրագիրը։ ՀՀ–ում գործող պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը 23 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |