Ավինյան․ Նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մոտ 1 ամսից![]() 16 մարտի 2023 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստան ներկրված նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մոտ 1 ամսից։ Նա ներողություն է խնդրել երևանցիներից ուշացման համար, քանի որ փոխադրամիջոցների մեկնարկը նախատեսված էր մարտի 1-ին։ Նա նշել է, որ ինչպես չինական արտադրության 150 Zhongtong, այնպես էլ եվրոպական 87 MAN ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան և մաքսազերծման գործընթացի ավարտից հետո տեսանելի կլինեն քաղաքի փողոցներում։ Նա նշել է նաև, որ բոլոր ավտոբուսներն ապահովված են վարորդներով։ Կառավարության որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը կամ նյութերը Հայաստան կներմուծվեն առանց մաքսազերծման։ Խոսելով տրասնպորտային համակարգում իրականացվող բարեփոխումների մասին՝ Ավինյանը նշել է, որ դրանց արդյունքում մարդիկ հստակ կիմանան, թե որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում և կպլանավորեն երթուղին։ Նա հավելել է, որ ընթացիկ տարում համակարգի ներդրումը ամբողջական չեն հասցնի ավարտել։ «Այս տարվանից մենք ունենք միասնական տոմսային համակարգի ներդրման հաղթող․ համակարգը ներդրվելու է և ավտոբուսներում, և մետրոյում։ Նախատեսվում է համադրել ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը։ Կլինեն ավտոբուսների առանձնացված գծեր, ինչն առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվում են ավտոբուսից։ Նոր կանգառներ և կանգառասրահներ կտեղադրվեն»,- նշել է Ավինյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |