Օնիկ Գասպարյանը հրավիրվել է ԱԺ՝ 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողով

Օնիկ Գասպարյանը հրավիրվել է ԱԺ՝ 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողով

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հրավիրվել է Ազգային ժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, հայտնում է Aysor.am-ը։

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ 6-ամսյա ժամկետով։

Ավելի վաղ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով։

44-օրյա պատերազմից հետո այն ժամանակվա ԳՇ պետ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի 4-րդ օրն ասել է իշխանություններին, որ այն պետք է կանգնեցնել։ 2021-ի փետրվարի 25-ին ԳՇ-ն պահանջել էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին:

Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը։ Դատարանը մերժել է հայցը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---