Արցախի խորհրդարանը նախագահ ընտրելու իրավունք կստանա. Փոփոխությունն ընդունվել է 1-ին ընթերցմամբ![]() 16 մարտի 2023 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի խորհրդարանը նախագահ ընտրելու իրավունք կստանա․ մարտի 15-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է փոփոխությունը, համաձայն որի՝ ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը կվերապահվի Ազգային ժողովին, գրում է «Ազատությունը»։ Արցախի գործող Սահմանադրությամբ նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, և նախագահի ու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Մինչդեռ առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել Ազգային ժողովի լուծարումից, և օրենսդիր մարմինը կկարողանա նախագահ ընտրել։ Ռազմական դրությունը Լեռնային Ղարաբաղում գործում է դեռ 1992 թվականից և պահպանվում է մինչ օրս։ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարող է տեղի ունենալ։, ասել է․«Շատ բան կարող է լինել»։ «Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ Աստված մի արասցե, պատկերացնենք, որ նախագահի հետ մի բան է լինում, և չի կարողանում այլևս իր պաշտոնավարումը շարունակել, այդ դեպքում, որպեսզի երկիրը չմնա անգլուխ, Ազգային ժողովն այս փոփոխությամբ հնարավորություն է ստանում նախագահ ընտրել», - ասել է նա։ Հարցին, թե տեղեկություններ կան, որ Արայիկ Հարությունյանը ցանկանում է ժամանակից շուտ հրաժարական տալ, և սա նաև դրա համար է արվում, այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ է՝ Աղաբեկյանը պատասխանել է, որ չունի այդպիսի տեղեկություններ։ «Ես այդպիսի տեղեկություն չունեմ, իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ»,-ասել է նա Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2025-ին, այսինքն՝ ընդամենը 2 տարի անց Արցախում համապետական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջանալու։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |