Արծվանիստում քաշքշել, հարվածել են պարեկներին. 5 ձերբակալված կա16 մարտի 2023 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործողությանը միջամտելու հերթական դեպքն է գրանցվել՝ քաշքշել, հարվածներ են հասցրել պարեկներին, հայտնում է Քննչական կոմիտեն։ Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից հաղորդում է ստացվել, որ 2023թ․ մարտի 15-ին պարեկային ծառայության երեք աշխատակից ծառայություն էիրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարածքում: Հիշյալ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհով ժամը 22։00-ի սահմաններում երթևեկելիս նկատել են նույն բնակավայրի բնակչի, ով գտնվել է ճանապարհի միջնամասում, դուրս չի եկել ճանապարհից և այդ ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հասցեին: Պարեկային ծառայողները կայանել են մեքենան, մոտեցել տղամարդուն, սակայն վերջինս շարունակել է հայհոյել և դրսևորել ագրեսիվ վարքագիծ: Ոստիկանության աշխատակիցները փորձել են հայհոյանքներ հնչեցնելու համար վերջինիս ենթարկել վարչական ձերբակալման, սակայն նրա հայրը խոչընդոտել է պարեկային ծառայողների գործողություններին, սկսել հայհոյել և քաշքշել ոստիկաններին։ Վիճաբանությանը միջամտել են նույն բնակավայրի ևս երեք բնակիչ, ովքեր քաշքշել և ձեռքերով, բռունցքով հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով միջադեպի մասնակից 5 անձ ձերբակալվել է: «Հարգելով և հիմք ընդունելով անմեղության կանխավարկածը՝ հարկ ենք համարում կրկին իրազեկել, որ ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելը, նրանց ծառայողական գործողություններին որևէ ձևով միջամտելը, մասնավորապես՝ նրանց, նրանց մերձավորների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը, նրանց գույքը ոչնչացնելը կամ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելը քրեորեն հետապնդելի արաքներ են, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5-ից մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։ Դրսևորելով բարձր քաղաքացիական գիտակցություն՝ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց գործողությունների հետ անհամաձայնություն ունենալու պարագայում անհրաժեշտ է ոչ թե դրդևորել հակաօրինական վարքագիծ, այլ նրանց առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները վիճարկել վարչական կամ քրեաիրավական համապատասխան ընթացակարգերով»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Փաշինյան․ ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը «Էլի դեռ կան մարդիկ, որոնք այս մասին պետք է դեռ հրապարակային ասեն»,-հավելել է նա Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են |