Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի![]() 16 մարտի 2023 - 18:29 AMT PanARMENIAN.Net - ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի երկու ամսով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, բավարարել է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, փետրվարի 21-ին մերժել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը, ինչի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել Խաչատուրովին։ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին՝ օժանդակության հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |