ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են գրանցել Մարտունու շրջանում

ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են գրանցել Մարտունու շրջանում

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմը հրադադարի խախտում է գրանցել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան։

«Նշված փաստով ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է իրականացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ռուս խաղաղապահ զորակազմի ավտոշարասյունը հումանիտար բեռ է տեղափոխել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Մարտի 15-ին ադրբեջանցիներն անկանոն կրակոցներ են արձակել Ամարասի խաղողի այգիներում աշխատող 3 մարդու ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---