ISW. ՌԴ-ն կորցնում է ազդեցությունը Հայաստանում17 մարտի 2023 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ ISW-ն, ուկրաինական պատերազմին նվիրված զեկույցում անդրադարձել է է նաև մեր երկրին՝ նշելով, որ ՌԴ-ն կորցնում է իր ազդեցությունը Հայաստանում։ Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ Ռուսաստանի կողմից իր «խաղաղապահ ուժերի տարրերի վերաբաշխումը Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա քայքայում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա»,գրում է Factor.am-ը։ Նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ նոր լայնածավալ հարձակման և ցեղասպանություն իրականացնելու պատրաստության մեջ։ «Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե Ռուսաստանի Դաշնությունը չկարողանա պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում կնքված հրադադարը, որը Մոսկվայի միջնորդությամբ հաստատվել է Ադրբեջանի հետ։ Փաշինյանը ավելի վաղ մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղապահ ուժերին» 2022 թվականի դեկտեմբերին այս զինադադարի համաձայն «իր պարտավորությունները չկատարելու» մեջ այն բանից հետո, երբ ռուսական ուժերը չկարողացան ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միակ ճանապարհով ազատ երթևեկությունը։ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղապահ ուժերը» ամենայն հավանականությամբ թերկազմավորված են»,-ասվում է զեկույցում։ Ըստ ինստիտուտի՝ ռուս զինվորականները վերաբաշխել են 15-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի՝ Ռուսաստանի միակ խաղաղապահ բրիգադի տարրերը Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա 2022 թվականի մարտին։ Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտնել է, որ իր ուժերը լուրջ վնաս են հասցրել 15-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադին՝ սպանելով 800-ին և վիրավորելով բրիգադի 1800 զինվորից մոտ 400-ին, որոնք 2022 թվականի հունիսի դրությամբ Ուկրաինայում են տեղակայվել։ «Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի ռազմական ազդեցությունը այլ հետխորհրդային երկրներում ևս, քանի որ Մոսկվան Ղրղզստանում, օկուպացված Վրաստանի (Աբխազիայի և Հարավային Օսիայի) և Տաջիկստանի ռուսական բազաներից վերաբաշխել է մշտապես տեղակայված ռուսական ուժերի տարրերը՝ Ուկրաինայում կռվելու համար»,-ասվում է զեկույցում։ Փաշինյանը մարտի 16-ի կառավարության նիստում հայտարարել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և պետք է կատարի այդ դերակատարումը։ Նա մեջբերումներ է արել ԼՂ վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակից, ինչպես նաև ՌԴ Դաշնային խորհրդի 2020-ի նոյեմբերի 18 որոշումից։ Նա հավելել է, որ ՌԴ-ն այդպիսով պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |