ԱՄՆ-ն կոչ է արել Բաքվին հարգել մարդու հիմնարար ազատությունները17 մարտի 2023 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում ընդունված կուսակցությունների մասին օրենքով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ կոչ անելով հարգել մարդու հիմնարար ազատությունները։ «ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում ընդունված կուսակցությունների մասին օրենքով։ Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները, ինչպես նաև հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»,-ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «քաղաքական կուսակցությունների մասին օրենքը 2023-ի հունվարին։ Վենետիկի հանձնաժողովը կոչ է արել փոխել օրենքի որոշ դրույթներ։ Ըստ նոր օրենքի, պետգրանցում ստանալու համար կուսակցությունը պետք է առնվազն 5000 անդամ ունենա, պարտավոր է անդամների ցուցակը ներկայացնել իշխանություններին ստուգման համար, պետությունն իրավունք է ստանում կասեցնելու կուսակցության գործունեությունը գործողությունների համար, որոնք կապ չունեն իրավական ակտերի լուրջ խախտումների հետ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |