Քերոբյան․ ՀՀ տեղափոխված 100,000-ից ավելի ռելոկանտի համար անշարժ գույքի որակը բավականին խնդրահարույց է17 մարտի 2023 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան համաժողովում ելույթում, անդրադառնալով կառուցապատման խնդիրներին, նշել է, որ ՀՀ տեղափոխված 100,000-ից ավելի ռելոկանտի համար անշարժ գույքի որակը բավականին խնդրահարույց է։ Նա հավելել է, որ իր հետ զրույցներում հաճախ է լսում, թե կարիք կա նոր քաղաքային միջավայր ձևավորել, որն ավելի հարմար կլիներ գլոբալ ձեռնարկատերերին և միջազգայի շուկաներում աշխատող «տաղանդավոր մարդկանց» համար, գրում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ տնտեսության արդիականացման ծրագրի ներքո կառուցապատող ընկերությունները թարմացրել են իրենց սարքավորումները և հոսքագծերը: «15.8 մլրդ դրամի 322 պայմանագրով շինարարական ընկերությունները սարքավորումներ են ձեռք բերել, որը տնտեսության արդիականացման ծրագրի ընդհանուր պորտֆելի 21.6 %-ն է կազմում»,-հայտարարել է նախարարը։ Նա հիշեցրել է, որ պետությունը հիպոթեկային վարկերի սուբսիդավորման միջոցով աջակցում է կառուցապատողներին, որի շրջանակում 2022-ին 40 մլրդ դրամի վարկային տոկոսների սուբսիդավորում է իրականացվել: Նա նաև հայտարարել է, թե Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով կառուցել շենքերը: «Վերջին աշխարաքաղաքական, բնապահպանական և սեյսմիկ իրադարձությունները մեզ հանգեցնում են այն խորը համոզմանը, որ մենք բոլորս միասին պետք է էապես փոխենք աշխատանքների ստանդարտները՝ անցում կատարելով ավելի բարձր չափորոշիչների, քանի որ ռիսկերը և պահանջներն էապես փոխվել են»,-ասել է նախարարը: Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետՍարհատ Պետրոսյանըֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանում կառուցվելիք 35 և 39 հարկանի շենքերիգովազդին՝ նշելով, որպետք է օր առաջ կանգնեցնել այս ընթացքը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |