Փաշինյանն ու Տասմագամբետովն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին![]() 17 մարտի 2023 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին՝ անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Տասմագամբետովը հանդիպումներ է ունեցել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով եղել է Ջերմուկում, մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Տասմագամբետովը եղել է Ջերմուկի այն վայրերում, որոնք տուժել են 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |