«Հայրենիք» կուսակցությունն ակտիվորեն ներգրավվելու է առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներին![]() 18 մարտի 2023 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որտեղ վերահաստատվել է կուսակցության դիրքորոշումը՝ ակտիվորեն ներգրավվել առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներին։ Որոշվել է այդ նպատակով նախաձեռնել խորհրդակցությունների շարք՝ մասնակցության վերջնական ձևաչափը հստակեցնելու համար։ Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ելույթում, խոսելով Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին, նշել է, որ այդ փաստը ենթադրել է տալիս, որ օրվա իշխանությունը փորձելու է պատեհ պահն օգտագործել և արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվելու ևս մեկ փորձ կատարել՝ աշխարհին և մեր հանրությանը համոզելու՝ իբրև, թե ինքը վայելում է Հայաստանի հանրության վստահությունն ու գործում է նրանց անունից։ Արթուր Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ իրականում իշխանությունը չունի հանրային վստահություն։ Նա նշել է նաև, որ Հայաստանի ներսում և սահմաններից դուրս ծավալվում են ակտիվ քաղաքական գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի և նրա առանձին հատվածների անվտանգությանը, բարեկեցությանն ու զարգացման հեռանկարներին, ուստի հարցերի այս շրջանակի նկատմամբ «Հայրենիք» կուսակցությունը չի կարող անտարբեր մնալ։ Անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող գործընթացներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է միայն բոլոր խնդիրներին հավասարակշռված և արդարացի լուծում տալու պարագայում, հետևաբար ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնություն ունենալու ցանկացած փորձ, որը կանտեսի Արցախի հիմնախնդիրն ու արցախահայության կենսական շահերը՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը, դատապարտված է ձախողման և չի կարող երաշխավորել հարատև խաղաղություն։ Խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև կուսակցաշինական աշխատանքներին, առաջիկա անելիքներին, հանրության հետ շփումներին, ինչպես նաև կուսակցության երիտասարդական թևի ակտիվացմանը և առաջիկայում մեկնարկելիք «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրին։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այդ մասին հայտարարել է մարտի 17-ին իր հրավիրած արտահերթ խորհրդակցության ժամանկ։ Նա նշել է, որ Երևանի ավագանու քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հաստատում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով էլ գլխավորելու է նախընտրական ցուցակը։ Նա հույս է հայտնել, որ ընտրություններում ՔՊ-ն կստանա երևանցիների վստահության քվեն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |