2022թ. Երևանում 1928 ՃՏՊ է գրանցվել, որից 58-ը՝ մահվան ելքով![]() 18 մարտի 2023 - 15:20 AMT PanARMENIAN.Net - 2022թ. Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) 1928 դեպք, որից 58-ը՝ մահվան ելքով։ 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը գրեթե չի ավելացել, իսկ մահվան ելքով դեպքերը նվազել են 20-ով կամ 26%-ով, հայտնում է Քննչական կոմիտեն։ Նշվում է, որ այս դրական միտումները մեծապես պայմանավորված են մայրաքաղաքում պարեկային ծառայության ներդրմամբ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, սակայն, քննվող վարույթների ճնշող մեծամասնությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անձինք շարունակում են վարել տրանսպորտային միջոցը՝ անտեսելով, որ իրենց վարելու իրավունքը ժամանակավորապես կասեցված է` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառվող տուգանային առավելագույն 9 բալերի քանակն անցնելու պատճառով։ «Վարորդները պետք է տեղեկացված լինեն, որ այդ արարքը համարվում է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Երևանում պարեկային ծառայությունը ներդրվել է 2021-ի հուլիսից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |