Հայաստանում պաշտոնապես գործարկվել է VAR համակարգը18 մարտի 2023 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործարկել է VAR (տեսաօգնության) համակարգը, որի ներդրման աշխատանքները մեկնարկել էին մեկ տարի առաջ։ Նախագծի տեխնիկական ապահովումը՝ մասնավորապես կապը, բոլոր մարզադաշտերի և VAR համակարգի միջև իրականացնում է Team Telecom Armenia-ն։ Խաղերի նկարահանումն ու հեռարձակումն իրականացնում է Vivaro Media ընկերությունը: Տեսաօգնության համակարգը ֆուտբոլի կանոնների մեջ պաշտոնապես ընդգրկվել է 2018 թվականին: Սրա շնորհիվ մրցավարն իրավունք ունի հանդիպման վիճելի պահերը կրկնապատկերների միջոցով դիտել, որից հետո միայն որոշում կայացնել:
«VAR համակարգի ներդրմամբ Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին։ Այս ընթացքում կատարվել է ծավալուն աշխատանք թե՛ տեխնիկական, թե՛ մարզչական անձնակազմի վերապատրաստման մասով։ Հուսով եմ՝ համակարգը կօգնի մրցավարներին ավելի հստակ որոշումների կայացման հարցում, կձևավորի արդար մրցակցություն ակումբների միջև՝ հանգեցնելով հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի VAR համակարգի կենտրոնակայանում շրջայցի ընթացքում։ Կենտրոնական VAR համակարգը միացված է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցին, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործել հեռավար՝ ցանկացած մարզադաշտում։
«Մեզ համար այս նախագիծը միաժամանակ և՛ մեծ պատասխանատվություն է, և՛ մեծ մարտահրավեր։ Թիմային ուժերով մենք հաջողությանբ իրագործեցինք միջազգային մակարդակի ևս մեկ տեխնոլոգիական նախագիծ»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Միջազգային չափանիշներին համապատասխան տեսաօգնության համակարգը լավագույնս գործարկելու նպատակով տեխնիկապես վերազինվել է Vivaro Media-ն, իսկ աշխատակազմը անցել է հատուկ վերապատրաստման դասընթացներ:
Vivaro Media hեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Արտաշես Սարգսյանը նշել է, որ սա բացառիկ երևույթ է ոչ միայն հայկական ֆուտբոլի պատմության, այլ նաև հայկական հեռուստատեսության պատմության համար: «Vivarօ Media-ն Հայաստանի միակ հեռուստաընկերությունն է, որն իրականացրել է այսպիսի ծրագիր: Սա աննախադեպ համագործակցության օրինակ է և հետաքրքիր փորձ հայկական մեդիա շուկայում: Նախկին 5-ի փոխարեն այժմ խաղադաշտում աշխատում է 8 օպերատոր ու տեսախցիկ: Նկարահանող խմբի աշխատանքը կրկնապատկվել է: Եթե նախկինում նկարահանում էինք միայն հեռուստադիտողի համար, ապա այժմ նաև մրցավարների համար»,-ասել է նա:
VAR-ը թույլ է տալիս դիտարկել չորս տեսակի վիճելի պահ. կանոնների խախտումով խփված գոլ, 11-մետրանոցի նշանակման դրվագ, կարմիր քարտի սխալ ցուցադրում և պատժված խաղացողների նույնականացում: Մրցավարը VAR հաղորդումից հետո կարող է ընտրել երեք տարբերակներից մեկը. իր որոշումը թողնել ուժի մեջ, հայտարարել դադարի մասին՝ էկրանով դիտելու իրավիճակը կամ ընդունել տեսաօգնականի առաջարկությունը, չեղարկել սեփական որոշումը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |