Ալիև․ ՀՀ-ն 29 հազար քկմ տարածքում հանգիստ ապրելու համար պիտի ընդունի մեր պայմանները![]() 18 մարտի 2023 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով ժողովրդին ադրբեջանցիների կողմից օկուպացված Թալիշ գյուղից, հայտարարել է, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Պայմաններից մեկը՝ ՀՀ հետ սահմանազատումն է ադրբեջանական կողմի պայմաններով, գրում է APA-ն։ «Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա՝ հավելելով, որ միայն այդպես հայերը կկարողանան հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, «ինչպես արդեն իրենք են ցանկանում»։ Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի», գրում է APA-ն։ «Իրողությունները, կապված օկուպացիայի, պատերազմի հետ, հետպատերազմյան իրողությունները պետք է և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղության շուրջ բանակցություններում։ Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի»,-ասել է նա։ Մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ «Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։ Էսկալացիայի վտանգի մասին վարչապետը խոսել է նաև կառավարության մարտի 16-ի նիստում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |