Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․35 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել![]() 18 մարտի 2023 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ապօրինի թմրաշրջանառության դեպք է գրանցվել՝ հայտնաբերվել է 35 փաթեթ մարիխուանա։ Մարտի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Մելքումովի փողոցում ձերբակալել են 21 ու 27 տարեկան երկու երիտասարդի։ Երկուսն էլ Վանաձորի բնակիչ են։ Կրտսերի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով գլանակ է եղել։ 27 տարեկանի խուզարկությամբ էլ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։ Երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Խուզարկվեց նաև նրա մեքենան։ Հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 19 փաթեթ։ Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |