Կոտրել են Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը![]() 18 մարտի 2023 - 17:04 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ «Մարտի 18-ի առավոտյան, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական-քաղաքական տևական գործունեության և, ըստ երևույթին, վերջին շրջանին իր ազատ արտահայտած թե՛ բանավոր, թե՛ գրավոր մտքերին, նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջը կոտրվել է այն մարդու կողմից, ով ամենաշատն է ազդվել իր ամենավերջին՝ երեկվա հայտարարությունից՝ «Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված»։ Հովհաննիսյանի էջը, որը երկար տարիներ օգտագործվում է սոսկ որպես պաշտոնական քաղաքացիական-ազգային, և ոչ թե անձնական հաղորդամիջոց, այժմ հնարավորության սահմաններում վերականգնման գործընթացում է։ Նշվում է, որ ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության՝ ներառյալ բոլոր հայտարարությունների մանրամասները հասանելի են կուսակցության կայքում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Առավոտ» թերթը պատրաստվում էր տեսանյութ հրապարակել 2018 թվականից հետո հարստացածների մասին, բայց նախապես հայտարարված ժամից առաջ կորցրել է իր յութուբյան ալիքի հասանելիությունը․ անհայտ անձինք կոտրել են այն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |