Սիմոնայն․ Այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ը պետք է անի, չի անում՝ ցույց տալով իր բացակայությունը20 մարտի 2023 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ-ի դերակատարմանը տարածաշրջանում, ասել է, որ վարչապետի՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ը պետք է անի՝ չի անում։ «Դրանով ՀԱՊԿ-ը ցույց է տալիս իր բացակայությունը», - ասել է ԱԺ նախագահը, գրում է Aysor.am-ը։ Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի այցին՝ Սիմոնյանն ասել է, որ այն չի նշանակում, թե ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս չի գալիս։ «Որ եկել ա՝ ի՞նչ։ Ուզում եմ հասկանալ, որ եկավ, ի՞նչ փոխվեց», - ասել է ԱԺ խոսնակը։ Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է. «Չկա որևէ քայլ, որի համար ՀԱՊԿ անդամ լինելը մեզ խոչընդոտում է։ Մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։ Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունները ՀՀ-ի համար բավարար չեն, և ՀԱՊԿ քարտուղարի այցելությունը, այսպես ասած՝ տեսական մասն ապահովելը, չգիտեմ, թե որքանով բավարար կլինի որևիցե հողի վրա բան կանգնեցնելու համար», - ասել է նա։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով եղել է Ջերմուկում, մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Տասմագամբետովը եղել է Ջերմուկի այն վայրերում, որոնք տուժել են 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով: Տասմագամբետովը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |