ՊՆ խոսնակ․ Ջերմուկում կրակոցներ չեն հնչել21 մարտի 2023 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե Ջերմուկում կրակոցներ են հնչում։ «Ջերմուկում կրակոցների մասին շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ ՊՆ-ն նաև հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին, ժամը 02:50-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։ Մարտի 20-ի երեկոյան որոշ լրատվամիջոցներ և Տելեգրամյան ալիքներ գրել էին, թե իբր Ջերմուկի շրջանում կրակոցներ են լսվում, մարտեր են ընթանում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |