Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին

Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները Սյունիքում տեղի բնակչի են առևանգել։ Տեղեկությունը հաստատել է Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այն, որ տարել են, դա հաստատ է, սակայն կոնկրետ նորություն չունենք, թե ինչ է կատարվում։ Այս պահին միայն տեղեկությունն այն է, որ այդ մարդուն տարել են»,–ասել է Աղաջանյանը։

«Փաստինֆոն» գրել է, որ մոլորվածը Խնձորեսկի բնակիչ է՝ մոտ 40 տարեկան։

Ըստ ԶԼՄ-ի, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողն առավոտյան «Ուրալ» մեքենայով հաց է տարել Սև լճի տարածքում գտնվող զինծառայողներին, սակայն մառախուղի պատճառով մոլորվել է և կորցրել հայկական դիրքեր տանող ճանապարհը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---