Գերեզմանատան կողմից մատուցվող վճարովի ծառայությունների նոր գնացուցակ է սահմանվել22 մարտի 2023 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Գերեզմանատների տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Այդ մասին հայտնել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը։ Այսուհետ մինչև 12.5 քմ մակերեսով գերեզմանի խնամքի ծառայությունը՝ վերգերեզմանային կառույցների մեկանգամյա մաքրումը կարժենա 3000 դրամ, իսկ մեկ ամսվա ընթացքում շաբաթական երկու անգամ մաքրումը կարժենա 50,000 դրամ։ Նշվում է նաև, որ 1x2,5-ից մինչև 3x2,5 մետր և 4x2,5-ից մինչև 5x2,5 մետր չափերով գերեզմանափոսի փորման աշխատանքները բազալտե գրունտային հատվածներում՝ տեխնիկայի միջոցով մինչև 4 ժամ տևողությամբ կատարվող աշխատանքի դիմաց՝ պայմանավորված գերեզմանի ռելիեֆով կարժենա 90,000 դրամ կամ 130,000 դրամ, իսկ տեխնիկայի միջոցով 4 ժամից ավելի տևողությամբ կատարվող աշխատանքի յուրաքանչյուր 1 ժամի համար քաղաքացին կվճարի հավելյալ 30,000 դրամ։ ՀՈԱԿ-ն առաջարկում է նաև գերեզմանափոսից դուրս բերված հողը քարերից մաքրելու, քարերը հատկացված գերեզմանատնից դուրս բերելու ծառայություն ևս։ Հետևաբար 1x2,5 մինչև 3x2,5 մետրի վրա կատարված աշխատանքների դիմաց քաղաքացին կվճարի 45,000 դրամ, իսկ 4x2,5 և 5x2,5 մետրի վրա իրականացված աշխատանքների դիմաց՝ 65,000 դրամ։ «Քաղաքացու համար հասանելի տարբերակով 175,000 դրամի դիմաց առաջարկում ենք մեկ մետր խորանարդ երկաթբետոնյա հիմքի շինարարական աշխատանքներ, որն իր մեջ ներառում է թե՛ նյութերը թե՛ կատարված աշխատանք»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |