ՊՆ. Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է, կյանքին վտանգ չի սպառնում![]() 22 մարտի 2023 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին ՀՀ ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»,-ասվում էր հաղորդագրության մեջ։ Դրան հաջորդեց Բաքվի հերքումը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժխտեց ՀՀ ԶՈւ զինծառայողին գերեվարելու մասին տեղեկությունը։ Ապա որոշ ԶԼՄ-ներ գրում էին ռուս զինծառայողների վիրավորման մասին, սակայն, պաշտոնական տեղեկություն դրա մասին մինչ այս պահը չի հրապարակվել։ Մարտի 22-ին, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, Սյունիքի մարզպետարանը հայտնել է, որ ազգությամբ ռուս 2 զինծառայող մարտի 21-ին դիմել է Գորիսի ԲԿ՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նշվում է, որ նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |