Փողոցային առևտուրը Երևանում կսահմանափակվի

Փողոցային առևտուրը Երևանում կսահմանափակվի

PanARMENIAN.Net - Փողոցային առևտուրը Երևանում կսահմանափակվի։ ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և վերջնական ընդունել է «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Նախատեսված վայրերից (գյուղատնտեսական շուկաներից) դուրս փողոցային առևտրի դեպքում ապրանքը կառգրավվի։

Նպատակն է կանոնակարգել ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելու գործընթացը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով բացօթյա տարածքում թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների, բացօթյա առևտուրը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---