Իրանի ԱԳ փոխնախարար․ Օտարերկրյա ուժերն այս տարածաշրջանում այլ հեռանկարներ են հետապնդում22 մարտի 2023 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ տարածաշրջանի երկրներն են, որ խաղաղության և կայունության երաշխավորն են, իսկ օտարերկրյա ուժերն այս տարածաշրջանում այլ հեռանկարներ են հետապնդում։ «Երեկ և այսօր շատ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, նաև ՀՀ արտգործնախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ընդգծեցինք, որ Իրանը հաստատուն գործընկեր է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանի երկրներն են, որոնք խաղաղության և կայունության երաշխավորն են, իսկ օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող ապահովել խաղաղություն՝ նրանք այլ հեռանկարներ են հետապնդում»,-նշել է Բաղերին, գրում է «Փաստինֆոն»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդմեջ սահմանային իրավիճակը սրելուն ու շարունակվող ագրեսիվ հռետարաբանությանը, ապա Իրանի փոխարտգործնախարարը արձագանքել է. «Ենթադրում եմ՝ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ կընտրեն երկխոսության տարբերակը հարցերի լուծման համար։ Իրանն իր ամբողջ պոտենցիալը կօգտագործի՝ խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին լուծում տալու համար»։ Բաղերին հույս է հայտնել, որ տարածաշրջանի ժողովուրդների համար կլինի խաղաղություն։ Այցի նախօրեին իրանցի նախարարը գրառում էր արել՝ նշելով․ «Նոր տարվա առաջին իսկ օրը մեկնարկեց դիվանագիտական համակարգի արագընթաց շարժով, որը կենտրոնացած է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթության վրա։ Երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան հայ պաշտոնակցիս հրավերով»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |