Վարչապետ․ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա![]() 23 մարտի 2023 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Երասխում հակառակորդի կրակոցից հայ զինծառայողի սպանությանը, ասել է, որ Արշակ Սարգսյանը սպանվել է «ադրբեջանական կողմից նպատակային կրակոցով»։ Նա տեղի ունեցածը որակել է հրեշավոր սադրանք՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն ակնհայտ փաստի վրա, որ «Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա»: Վարչապետը հավելել է, որ միջազգայնորեն ձեռք բերած պայմանավորվածությունների նման անպատիժ խախտումները քաջալերում են Ադրբեջանին նոր խախտումներ կատարել։ Վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի պետական մակարդակով վարվող «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթին, որը բացահայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա նշել է, որ Բաքուն մեկ այլ անհեթեթ մեղադրանք է հորինել՝ թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և Հայաստանում չկան ազգային փոքրամասնություններ։ Նշելով, որ ՀՀ ազգային փոքրամասնությունները ներկայացված են ԱԺ-ում՝ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ: Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |