Վարժական հավաքների մասնակիցների աշխատավարձը կպահպանվի

Վարժական հավաքների մասնակիցների աշխատավարձը կպահպանվի

PanARMENIAN.Net - Վարժական հավաքների մասնակիցների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի։ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և անհետաձգելի համարել այն:

Աշխատավարձի մի մասը կտա ՊՆ-ն, մյուսը՝ գործատուն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է, որ, օրինակ, եթե աշխատողի հիմնական աշխատավարձը կազմում 200,000 դրամ, որպես դրամական հատուցում ՊՆ-ն կտա 80,000 դրամը, իսկ գործատուն՝ մնացածը՝ առնվազն 120,000 դրամ։

Ըստ գործող կարգի՝ և պետական, և մասնավոր ոլորտում գործատուն չունի պարտավորություն աշխատավարձ վճարելու վարժական հավաքի մասնակցին, միայն պահպանվում է աշխատատեղը ու պաշտոնը։

Նախագիծը նպատակ ունի հստակեցնելու վարժական հավաքների կանչված ու աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները։ Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա վարժական հավաքների ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախագիծը և նշել, որ վարժական հավաքների պլանն իրագործելիս որոշակի տոկոսից ավելի նույն հիմնարկից աշխատողների չպետք է հրավիրեն հավաքի, որ անհամաչափ ծանրաբեռնվածություն չառաջանա։

Հայաստանում 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Նախագիծը ներառված էր կառավարության նիստում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---